20 դեկտեմբերի 2012 - 18:20 AMT
ՌԴ նախագահը չի բացառում Վրաստանի վարչապետի հետ հանդիպման հնարավորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ հանդիպման հնարավորությունը: «Սակայն նման հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի ինչ-որ դրական ավարտ ունենան»,-ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Պարոն Իվանիշվիլու հետ հանդիպման վերաբերյալ: Առաջին անգամ եմ լսում այդ մասն: Ոչ մի պաշտոնական հայտ մենք չունենք: Ընդհանուր առմամբ չեմ բացառում նման հնարավորությունը»,-Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում պատասխանել է Պուտինը վրացի լրագրողի հարցին: