20 դեկտեմբերի 2012 - 18:07 AMT
Գորիսում և Սելիմի լեռնանցքում մերկասառույց է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Բաղրամյանում, Սևանում, Մարալիկում , Սիսիանում, Ջերմուկում, Ապարանում, Թալինում, Արագածում, Տիգրանաշենի, Չարենցավանի հատվածներում, Սարավանի լեռնանցքում, տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: