20 դեկտեմբերի 2012 - 18:10 AMT
Սկսվել է 2012-ի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկության սկիզբը: Քվեարկությունը անցկացվելու է մինչև դեկտեմբերի 24-ը:

Լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Բանանցի» մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանու մարզիչ Աշոտ Ավետիսյանը, Ռոման Սիմոնյանը (Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական), Արթուր Ոսկանյանը (Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական), Վարդան Բիչախչյանը («Շիրակ»), Ժոլտ Հոռնյակը («Միկա»), Արմեն Գյուլբուդաղյանցը ( «Իմպուլս» ), Սևադա Արզումանյանը («Գանձասար»), Կարեն Բարսեղյանը («Ուլիս» ) և Աբրահամ Խաշմանյանը («Արարատ»):

Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարելու են 59 խաղացողներ, 5-ական մարզիկների ներկայացրել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8 ակումբները, իսկ 19 հոգու առաջադրել է ՀՖՖ-ն: