Հայաստանում ռեգբին զարգացած է Արտաշատ, Աշտարակ և Երևան քաղաքներում

Հայաստանում ռեգբին զարգացած է Արտաշատ, Աշտարակ և Երևան քաղաքներում

PanARMENIAN.Net - Հայաստանի կարատեի ֆեդարացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը ներկայացրել է 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և 2013-ի նախատեսված ծրագրերը:

Բազմաթիվ միջազգային մրցաշարերում հայ կարատեիստները վերադարձել են 6 ոսկե, 8 արծաթե (որից մեկը թիմային) և 5 բրոնզե մեդալներով: Կարատեի հայ մասնագետները ֆեդերացիայի աջակցությամբ մասնակցել են Հունաստանում կազմակերպված մրցավարների և մարզիչների համար անցկացվող դասընթացներին:

2013-ի սկզբին նախատեսվում է մասնակցել Թուրքիայում անցկացվելիք պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, իսկ աշխարհի առաջնությանն այդ նույն տարիքային խմբերը ներկայացնող մարզիկները կմասնակցեն արդեն աշնանը: Կարատեի մեծահասակների թիմը նույնպես մասնակցելու է մի քանի միջազգային մրցաշարերի:

Հաշվետվություն է ներկայացրել նաև Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ Յուրի Բեգլարյանը: Կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելուն զունգընթաց նա նաև իր մտահոգությունն է հայտնել ռեգբիի համար նախատեսված մարզադաշտի բացակայության վերաբերյալ և փաստել, որ Հայաստանում ռեգբին վերածվում է դահլիճային մարզաձևի:

Ըստ ֆեդերացիայի նախագահի ներկայացրած տեղեկատվության, սպորտաձևն առավել զարգացած է Արտաշատ, Աշտարակ և Երևան քաղաքներում, սակայն, որոշ նախապայմաններ թույլ են տալիս ենթադրել, որ հետզհետե մարզաձևի աշխարհագրությունը կընդլայնվի ընդգրկելով հանրապետության այլ քաղաքները նույնպես:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---