20 հունիսի 2005 - 12:55 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Հայաստանը ողջունում է խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, սա եւս մեկ հնարավորություն էր ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները երկում, ինչպես նաեւ նրա համար, որ ժողովրդի ընտրյալները ներկայացնեն իրենց ընտրողների շահերը: Դրանով Լեռնային Ղարաբաղը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնուրույն կերպով հանրապետության եւ ժողովրդի համար պատասխանատու իշխանություն ձեւավորելու իր կամքը: Ինչպես նշել է Վարդան Օսկանյանը, դեռեւս հայտնի չեն ընտրության արդյունքները, սակայն դիտորդները դրական են գնահատել դրանց անցկացումը: