Արմեն Գևորգյանն ընդունել է Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը

Արմեն Գևորգյանն ընդունել է  Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Փոխվարչապետը դրական է գնահատել Արևելյան Ատրպատականի և Հայաստանի Արմավիրի ու Սյունիքի մարզերի միջև համագործակցությունը` նկատելով, որ այն գործնական արդյունքներ է արձանագրում: Նա գոհունակություն է հայտնել վերջին շրջանում երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով շփումների ակտիվացման առնչությամբ:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է երկու բարեկամ երկրների միջև ապակենտրոնացված փոխգործակցության խորացումը և պատրաստակամ է աջակցել այդ մակարդակով կապերի զարգացմանը:

Հյուրերը տեղեկություններ են ներկայացրին Հայաստանի գործընկեր մարզերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին` նկատելով, որ փոխայցելությունները նպաստում են համագործակցության խորցամանն ուղղված նոր գաղափարների կյանքի կոչմանը: Նշվել է, որ գործակցության մեծ ներուժ է առկա հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և Արմավիրի մարզի պատվիրակության` վերջերս Արևելյան Ատրպատական կատարած այցի ընթացքում քննարկվել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Կողմերն ընդգծել են ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ երկուստեք գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---