21 հունիսի 2005 - 07:25 AMT
ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ստորագրել է «Հայկական ատոմային Էլեկտրակայանում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին» օրենքը: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում: Հայկական ատոմակայանի համար նման պահեստարան կառուցվել է Հայաստանում 2000 թվականին: Ներկայիս օրենքը նախատեսում է արդեն երկրորդ պահեստարանի շինարարությունը, որի շահագործման ժամկետը կկազմի 50 տարի: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Հայաստանի էներգետիկայի նախարարը, նոր պահեստարանի շինարարությունը կարժենա շուրջ 10 մլն եվրո: Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանը հանձնվել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» կառույցի եւ «Ռոսէներգատոմ» կոնցեռնի դուստր «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը հինգ տարի ժամկետով: ԵՄ-ը պահանջում է փակել ՀԱԷԿ-ը եւ առաջարկում է այդ նպատակի համար 100 մլն դոլար եվրո: Հայկական կողմը գտնում է, որ ՀԱԷԿ-ը կարող է աշխատել դեռեւս 15 տարի, եւ մինչեւ փակումը անհրաժեշտ է գտնել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ, որը կարժենա 1 մլրդ դոլար, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: