21 հունիսի 2005 - 07:33 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅԻ ԲԱՆՏԻՑ ՎԵՐՋԵՐՍ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է Հասարակածային Գվինեայի բանտից վերջերս ազատ արձակված հայ օդաչուների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է օդաչուներին Հասարակածային Գվինեայի բանտից ազատ արձակվելու եւ հայրենիք վերադառնալու կապակցությամբ: Զրուցակիցները պայմանավորվել են օդաչուների բժշկական հետազոտության եւ բուժման հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու վերաբերյալ: Իրենց հերթին օդաչուները կրկին անգամ շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել իրենց ազատմանը: Նրանք երախտագիտությամբ նշել են, որ իրենց թիկունքում մշտապես զգացել են պետության հովանավորությունը եւ չափազանց երջանիկ են հայրենիք վերադառնալու համար: