21 հունիսի 2005 - 07:43 AMT
ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ
Հունիսի 22-24-ը Հայաստանում կկայանա Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմուի գլխավորած պատվիրակության այցը: Այցը կկայանա Հայաստանի Ազգային ժողովի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հրավերով, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հունիսի 22-ին պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արթուր Բաղդասարյանի, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակների, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ նորվեգացի խորհրդարանականները կհանդիպեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանին: Հունիսի 23-ին Նորվեգիայի խորհրդարանի պատվիրակությունը կայցելի Մայր աթոռ սուրբ Էջմիածին եւ Սպիտակ: Հունիսի 24-ին նախատեսվում է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: