21 դեկտեմբերի 2012 - 10:18 AMT
«Առավոտ». Քանի՞ ձայն է բերելու Գալուստ Սահակյանը

«Նախագահական ընտրությունները մոտենում են, և «Առավոտ»-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդեն գիտե՞ն, իրենց ասվե՞լ է, թե ՀՀԿ-ականներից ով քանի ձայն է բերելու, և կոնկրետ ինքը քանի՞ ձայն է պարտավորվել բերել Սերժ Սարգսյանի հանար: Նա պատասխանեց. «Դա շտաբի խնդիրն է լինում: Նրանք, ովքեր որ առավել ակտիվ են, բնականաբար, ընդգրկվում են ամբողջ քարոզչական աշխատանքներում: Ես չեմ կարող չընդգրկվել, որովհետև ես բնականաբար անընդհատ այդ գործունեությունը ծավալում եմ»:

«Առավոտ»-ը խնդրեց հստակեցնել՝ կոնկրետ Գալուստ Սահակյանն ի՞նչ է անում, իր հարևաններին, բարեկամների՞ն է դիմում, տնետո՞ւն է գնում. «Կազմակերպում եմ, ուղղորդում եմ մարդկանց, վերականգնում եմ մեր կառույցների ամրությունը ամբողջ Հայաստանում: Ունենք մարդիկ, որոնց կոնկրետ շրջաններ ենք հանձնարարում: Այսինքն՝ կան գործիչներ, որոնք պատասխանատվություն են կրում ամեն ինչի համար, կան գործիչներ, որոնք պատասխանատվություն են կրում միայն իրենց հանձնարարականի համար: Բնականաբար, ես այդ շարքից պիտի դուրս գայի, որովհետև վերջին հաշվով ամենամեծ խմբակցության ղեկավարն եմ, առավև ևս՝ կուսակցության նախագահի տեղակալը»»: