21 հունիսի 2005 - 09:01 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ԵՆ ԵՂԵԼ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՀԵՇՏ
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի փարիզյան հանդիպումներն առաջադիմական են եղել, սակայն ոչ հեշտ: Այս մասին, վկայակոչելով Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովին` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Թայիր Թագիզադեն, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ, որ հունիսի 17-ին Փարիզում` Մամեդյարով-Օսկանյան եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափում կայացած բանակցությունների ընթացքում քննարկման առարկա են դարձել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի կողմից ավելի վաղ ասված հակամարտության կարգավորման 7-9 հայտնի ուղղությունները: Դրանք են ` «գրավյալ տարածքներից զորքի դուրսբերումը, տարածքների ազատումը, խաղաղարար ուժերի մուտքը եւ այլն»: Բանակցությունները դիտվում են որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փարիզյան գործընթացի շարունակությունը: Հանդիպմանը ձեռք է բերվել նաեւ տարածաշրջան միջնորդների հերթական այցի մասին պայմանավորվածություն: Այն նախատեսված է հուլիսի կեսերին, տեղեկացրել է Թ.Թագիզադեն: