21 դեկտեմբերի 2012 - 14:40 AMT
Վիկտոր Ռեբեց. Հայաստանը շահագրգռված է աբխազա-վրացական երկաթուղային միջանցքի գործարկման հարցում

Հայաստանը շահագրգռված է Աբխազական երկաթուղու բացման մեջ, հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: «Մեզ համար չափազանց կարևոր է, որ այդ թեման դարձել է Վրաստանի պաշտոնատար անձանց և հանրային քննարկումների առարկա, կա նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Անհրաժեշտ է մերձեցման քաղաքականություն, և լուծում կգտնվի»,- դեկտեմբերի 21-ին Երևանում մամլո ասուլիսում ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է նա:

Դրա հետ կապված Ռեբեցը հավելել է, որ տեխնիկական բնութագրերի տեսանկյունից երկաթուղային հաղորդակցության բացման համար գրեթե ոչ մի խնդիր չկա, բացառությամբ մեկ կամրջի, քանի որ ողջ ենթակառուցվածքը գտնվում է աշխատանքային վիճակում:

Ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին Վրաստանի ռեինտեգրացիայի նոր նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարեց, որ վրացական իշխանությունները պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը «Աբխազիայի մեկուսացումը վերացնելու ռազմավարության» շրջանակներում:

Աբխազական երկաթուղու գործարկումն իրատեսական կլինի, եթե Ռուսաստանը ցանկանա զարգացնել հարաբերությունները նոր վրացական կառավարության հետ:

Երկաթուղու աբխազա-վրացական հատվածի բացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դա Ռուսաստան տանող ամենակարճ և էժան ճանապարհն է: