Լիդիա Լոուսոն. Հայաստանում ԸՕ գործնական կիրառման խնդիր կա21 դեկտեմբերի 2012 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընտրական օրենսդրական բազան հիմնականում համապատասխանում է միջազգային ժողովրդավարական չափանիշներին: Այս մասին ասվում է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելության եզրակացության մեջ: Ըստ կենտրոնի փորձագետների՝ ընտրական օրենսգիրքը, չնայած որոշ դիտողությունների, լիարժեք նկարագրում է ընտրական բոլոր գործընթացները և թույլ է տալիս անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Ըստ կենտրոնի ամերիկացի փորձագետ Լիդիա Լոուսոնի՝ Հայաստանում, ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, կա ԸՕ-ի՝ գործնականում կիրառման խնդիր: «Դա կարող է վատ անդրադառնալ ընտրությունների ընթացքի վրա և բացթողումների պատճառ դառնալ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը: Նա ընդգծեց, որ օրենսգրքի դրույթներին խստորեն հետևելը կարող է ապահովել ընտրությունների թափանցիկությունը: Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար, Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն իր հերթին նկատեց, որ ընտրական գործընթացների բոլոր մասնակիցները դեռ նախընտրական շրջանում պետք է թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն հայտնեն ու արդար ընտրություններ անցկացնելու դեպքում ճանաչեն արդյունքները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |