21 դեկտեմբերի 2012 - 15:41 AMT
Հայաստանում մեկնարկում է 2013-2015թթ. «դպրոցական սնունդ» ռուսական մարդասիրական ծրագրի երկրորդ փուլը

Ռուսաստանի կառավարությունը դաշնային բյուջեից կհատկացնի մինչև 10 մլն դոլար որպես ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամում կամավոր ներդրում` 2013-2015թթ. Հայաստանում դպրոցական սնունդի համակարգի զարգացման նախագծի իրագործման համար:

Հատկացումն առաջարկվում է ուղորդել Հայաստանում կայուն դպրոցական սնունդի համակարգի զարգացման նախագծի երկրորդ փուլին, որը կիրագործվի Հայաստանում ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի և «Ռոսհամագործակցության» դաշնային գործակալության կողմից:

Նախագծի իրագործման շրջանակներում ենթադրվում է առաքել մինչև 5508 տոննա ռուսական արտադրության պարենամթերք, ինչպես նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը դպրոցական սնունդի ենթակառուցվածքի զարգացման ծրագրի մշակման հարցում:

Հայաստանում ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի և Ռուսաստանի համատեղ նախագիծը մեկնարկել է 2010-ին: Ծրագրի երկրորդ փուլի կատարումը կիրականացվի ՌԴ գյուղատնտեսության նախարարության մասնակցությամբ:

Դպրոցական սնունդով կապահովվեն 6 մարզերի 700 դպրոցների մոտ 50 հազար աշակերտներ: Դպրոցականների նախաճաշի համար պարենամթերքը կմատակարարի ռուսական Միավորված հացահատիկային ընկերությունը, հաղորդում է Հայաստանում «Ռոսհամագործակցության» մամլո ծառայությունը: