21 դեկտեմբերի 2012 - 16:54 AMT
ԱՄՆ և ՀԿ փորձագետները հայտարարել են ԿԺԴՀ-ում ուրանի հարստացման նոր գործարանների առկայության մասին

ԱՄՆ-ի և Հարավային Կորեային (ՀԿ) փորձագետները, վերլուծելով արբանյակային լուսանկարները, հայտարարել են ԿԺԴՀ-ում ուրանի հարստացման նոր ձեռնարկությունների առկայության մասին, բացի արդեն հայտնի Յոնբենի ձեռնարկությունից:

Ինչպես նշում է «Կիոդո» գործակալությունը, մեջբերելով Հարավային Կորեայի ՊՆ «Սպիտակ գրքի» տվյալները, ամերիկյան և հարավկորեական փորձագետները հաստատել են ԿԺԴՀ մասնագետների կողմից ուրանի հարստացումը: «Ռենհապ» գործակալությունը նշում է, որ ԿԺԴՀ-ն ունի շուրջ 40 կգ զինական պլուտոնիում, որը ստացվել է օգտագործված միջուկային կաղապարների վերամշակման ճանապարհով: