21 դեկտեմբերի 2012 - 17:07 AMT
Կադրային փոփոխություններ՝ ՀՀ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն, իսկ վերջինիս փոխարեն Վայոց ձորի դատախազ է նշանակվել Հովիկ Սուքիասյանը` ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Համլետ Զաքոյանը` ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից: Իսկ Արագածոտնի մարզի դատախազ է նշանակվել Հակոբ Մարտիրոսյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել նաև մի քանի այլ փոխատեղումներ: Մասնավորապես` Թևոս Միրզաբեկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ` ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ վերջինիս փոխարեն Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Հովհաննես Թադևոսյանը` ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից, հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: