21 դեկտեմբերի 2012 - 17:08 AMT
Նետաձգության և սպորտային մարմնամարզության ֆեդերացիաները ամփոփել են տարին

Դեկտեմբերի 21-ին կատարված աշխատանքների հաշվետվությամբ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հանդես են եկել նետաձգության և սպորտային մարմնամարզության ֆեդերացիաները: Համաձայն ներկայացված տեղեկատվության, հիմնականում ֆինանսական միջոցները ծախսվել են ուսումնամարզական հավաքների, միջազգային և հայաստանյան մրցաշարերի, առաջնությունների և Գրան պրիի խաղարկությանը մասակցելու համար:

2013 թվականին աշխատանքային ծրագրերի ժամանակացույցում նույնպես տեղ են գտել միջազգային և հանրապետական մրցաշարեր:

Հաշվետվություն է ներկայացրել նաև սպորտային մարմնամարզության ֆեդերացիան, որտեղ նշվել են ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ ֆեդերացիայի միջոցներով կազմակերպված միջոցառումները: Մասնավորապես, դա Հայաստանի առաջնությունն է, որը տեղի է ունեցել Երևանում, Քաթարում տեղի ունեցած աշխարհի գավաթի մրցաշարը, Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը, որը նույնպես կայացել է Երևանում, Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը, ինչպես նաև տարբեր տարիքային խմբերի համար անցկացված մի շարք միջազգային մրցաշարերը: