21 դեկտեմբերի 2012 - 17:50 AMT
ԱՄՆ-ում հարյուր հազարավոր տներ հոսանքազրկվել են ձնաբքի պատճառով

ԱՄՆ միջին արևմուտքում և Մեքսիկական ծոցի ափերին հարյուր հազարավոր տներ հոսանքազրկվել են ձնաբքի պատճառով, հայտնում է NBC News-ը:

Դեկտեմբերի 20-ին (Երևանի ժամանակով դեկտեմբերի լույս 21-ի գիշերը) շուրջ 400 հազար տներ առանց հոսանքի էին մնում ավելի քան 10 նահանգներում:

Ձյան առատ տեղումների պատճառով Այովա, Կանզաս, Միսսուրի և Նեբրասկա նահանգներում դասերը դպրոցներում չեն կայացել Խափանվել է նաև օդային տրանսպորտի աշխատանքը: Չիկագոյի օդանավակայանում մոտ 600 չվերթ է հետաձգվել: