21 դեկտեմբերի 2012 - 19:08 AMT
Հուսիկ Արայի «Աստծո հետ խոսելու ժամանակը» գիրքը` ՀԳՄ մրցանակակիր

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Գրողների միության նիստում տեղի է ունեցել ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ բանաստեղծ Հուսիկ Արայի «Աստծո հետ խոսելու ժամանակը» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին:

Ընտրությունը կայացել է փակ-գաղտնի քվեարկությամբ:

Հուսիկ Արան PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ գիրքը հրատարակվել է այս տարի, որտեղ ընդգրկված են բանաստեղծություններ և պոեմներ: Ստեղծագործություններում գլխավոր թեման մարդն է, որն ընդվզում է Աստծո դեմ, քանի որ նա ապրում է երկրային ցավի մեջ: Գրքում առանցքային են սոցիալական հենքի վրա կառուցված թեմաները, Երևանը, պատերազմի և հեղափոխության արանքում հայտնված սերունդը: