21 դեկտեմբերի 2012 - 19:20 AMT
ԼՂՀ ճանաչումը՝ Հայաստանի առաջ դրված ամենակարևոր խնդիր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, որ Հայաստանի ամենամեծ խնդիրը ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելն է, և, ըստ նրա, այդպես կլինի, քանի դեռ Արցախը չի դարձել բանակցային սուբյեկտ: Այս մասին ՀՀԿ պատգամավորն ասաց այսօր Կովկասի ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նկատեց, որ «Ժառանգության» համար անընդունելի են «Մադրիդյան սկզբուբնքներ»-ը և ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակացությունների սեղանի շուրջ: Արտակ Զաքարյանն ասաց, որ ԼՂ-ն ՀՀԿ օրակարգի ամենակարևոր խնդիրն է և իրենք հասնելու են նրան, որ այնդառնա ՄԱԿ-ի անդամ: «Այսօր ԼՂՀ կագավիճակը բեկելու ավելի քիչ հնարավորություններ կան: Իսկ ՀՀ-ն հասել է մի կետի, որ այսօր դժվար է մեր երկիրը դիտարկել որպես սպառնալիք՝ հաշվի առնելով, որ այն կոնֆլիկտի կողմ է: Հակառակը, որպես Հայաստանն ընկալվում է որպես խաղաղության երաշխիք: Իսկ Ադրբեջանը շարունակում է դիտվել որպես սպառնալիք»,- ասաց Արտակ Զաքարյանը: