ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 22-24-ը Հայաստանում կկայանա Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմուի գլխավորած պատվիրակության այցը: Այցը կկայանա Հայաստանի Ազգային ժողովի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հրավերով: Այսօր նորվեգիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արթուր Բաղդասարյանի, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակների, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ նորվեգացի խորհրդարանականները կհանդիպեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանին: Հունիսի 23-ին Նորվեգիայի խորհրդարանի պատվիրակությունը կայցելի Մայր աթոռ սուրբ Էջմիածին եւ Սպիտակ: Հունիսի 24-ին նախատեսվում է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---