22 դեկտեմբերի 2012 - 09:44 AMT
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը:

«Վարդանյանի պաշտոնանկությունը լինելու է սահուն կերպով. կլրանա պաշտոնավարման ժամկետը, և նա կանցնի թոշակի: Հիշեցնենք, որ խոսքն այն անձնավորության մասին է, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ խայտառակությունից հետո նա շարունակեց 4 տարի պաշտոնավարել և հեռանում է թոշակային տարիքը լրանալու պատճառով:

Մեր աղբյուրները պնդում են, որ Վարդանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկի հետ աներձագաքավորսանիկական հարաբերություններ ունեցող մի անձնավորություն, որի անունն առայժմ ճշտել չհաջողվեց»: