«Ժոդովուրդ». Հերմինե Նաղդալյանը տաքսիստներից գումար է պահանջում

«Ժոդովուրդ». Հերմինե Նաղդալյանը տաքսիստներից գումար է պահանջում

PanARMENIAN.Net - «Ժոդովուրդ»-ը գրում է, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նւսղդալյանին պատկանող Երևան-Սիսիան երթուղու ավտոբուսներն այնքան են հնացել, որ տեղի բնակիչները չեն կարողանում դրանցից օգտվել, վախենում են անգամ նստել: Սիսիանի մի խումբ բնակիչներ «Ժողովուրդ» օրաթերթին հասցեագրած իրենց այս դժգոհությունը հայտնելու հետ մեկտեղ տեղեկացրել են, որ ստիպված խմբեր են կազմում ու Երևան գալիս տաքսիներով: Բայց Նաղդալյանը, իմանալով այդ մասին, տաքսի ծառայությունների սեփականատերերին հորդորել է իր «գծի հաշվին» հարստանալու համար ամեն ամիս իրեն որոշակի գումար տալ: Թերթը փորձել է լուրի իսկությունը ճշտել Հերմինե Նաղդալյանից, սակայն գծատիրուհին համառորեն չի պատասխանել հեռախոսազանգերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---