22 դեկտեմբերի 2012 - 10:58 AMT
Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է,որ դեկտեմբերի 22-ին` ժամը 10.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Արթիկում Աշտարակում, Վայքում, Մեղրիում տեղում է ձյուն:

Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է. տեսանելիությունը 10մ է։ Թույլ մառախուղի պատճառով տեսանելիությունը վատացել է Ապարանի հատվածում: Սելիմի լեռնանցքում՝ թույլ ձյուն է, տեսանելությունը նորմալ է, մառախուղ չկա: