22 դեկտեմբերի 2012 - 11:17 AMT
Նարնջագույն ֆլամինգոները հանգրվանեցին Հանրապետական հիվանդանոցի տարածքում

Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում այս ամսվա սկզբին տեղադրված նարնջագույն ֆլամինգոները տեղադրվել են Հանրապետական հիվանդանոցին հարող տարածք: Նշենք, որ ավելի վաղ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ասել էր, որ ֆլամինգոները որոշվել է տեղափոխել ավելի նպատակահարմար վայր: Նա հայտնել էր, որ դիտարկվում է տեղափոխման երկու վայր, սակայն հրաժարվել էր նշել, թե որոնք են այդ վայրերը` թողնելով դա որպես հերթական անակնկալ երևանցիներին: Ի դեպ, հիվանդանոցի տարածքում տեղադրված են նաև սպիտակ ֆլամինգոներ: