Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե նախագահը մի քանի տարի համեստ ապրի, ՀՀ քաղաքացին կսկսի ապրել արժանավայել22 դեկտեմբերի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Չկա պայքար, չկա առաջընթաց: Այս պայքարը կարող է լինել բարոյական և ֆիզիկական, բայց պայքարը պետք է լինի: «Ժառանգության» 9-րդ համագումարում իր ելույթն այսպես սկսեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ-ում պետք է իշխի քաղաքացին և օրենքը պետք է պաշտպանի բոլորին: «Օրենքը չպետք է ընտրովի կիրառվի, իսկ նախագահությունը պետք է ծառայի ժողովրդին և չհարստանա ժողովրդի հաշվին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի չափված-ձևած, նվազեցնի իր անձնական շռայլությունները: «Եթե պետք է, թող նախագահը ինքնաթիռում էկոնոմ կարգով ճամփորդի: Ամոթ բան չկա: Եթե նախագահությունը մի քանի տարի համեստ ապրի, ՀՀ քաղաքացին կսկսի արժանավայել ապրել»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: Նա ասաց, որ հաջորդ հինգ տարիներին ՀՀ-ն պետք է ունենա նոր Սահմանադրություն և անցնի կառավարման խորհրդարանական կարգին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |