22 դեկտեմբերի 2012 - 13:47 AMT
Ըստ ՌԴ գեներալ-մայորի, ՀՕՊ Սիրիայում լուրջ ուժ է իրենից ներկայացնում

Սիրիացի զինվորականները սպառազինված են հակաօդային պաշտպանության զենքով, որը մինչ օրս թույլ է տալիս պահպանել օդային սահմանները ավիացիայի լայնածավալ հարձակումներից, ասել է ՌԴ Ցամաքային զորքերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Լեոնովը:

«Լիբիայում ՀՕՊ ուժեր չէին կիրառվում, ՀՕՊ համակարգը ոչնչացրել էին հենց ապստամբները: Լիբիայի բանակում ՀՕՊ 5 դիվիզիա կար, չորսը գրավել էին ապստամբները, 5-րը չկիրառվեց, քանի որ Քադդաֆին այն գործարկելու հրաման չտվեց»,-ասել է Լեոնովը: Ըստ նրա, Սիրիայում այժմ նույն պատկերն է, ապստամբները գրոհում են ՀՕՊ դիրքերը:

«Սակայն, ՀՕՊ Սիրիայում լուրջ ուժ է իրենից ներկայացնում: Որպես ցուցանիշ՝ Մինչ օրս Սիրիայի դեմ ոչ ոք լուրջ ավիացիոն խմբավորումներ չի գործարկել», հայտնում է «ՌԻԱ Նովոստին» «Էխո Մոսկվիի» վրա հղումով: