ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին

ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Այս մասին այսօր հայտարարվել է ՕԵԿ արտահերթ 11-րդ համագումարի ժամանակ, որը կայանում է Կարեն Դեմպիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մենք հայտարարում ենք, որ սատարելու ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը` պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում»: ՕԵԿ-ն աջակցելու է արդար, ազատ և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը:

Նշվել է նաև, որ շարունակելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հուսալի և վստահելի կառուցողական համագործակցությունը, նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները և արդյունավետ իրականացնել ՕԵԿ և ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---