22 դեկտեմբերի 2012 - 14:08 AMT
Իրանի ՊՆ ղեկավար. ՆԱՏՕ-ի ՀՀՊ համալիրների տեղակայումը միայն վնասում է Թուրքիայի անվտանգությանը

Իրանի պաշտպանության նախարար Ահմաֆ Վահիդին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համալիրների տեղակայում թուրք-սիրիական սահմանին միայն վնասում է Թուրքիայի անվտանգությանը: Ըստ Վահիդիի, Patriot տեղակայումը Թուրքիայում Թեհրանը համարում է Արևմուտքի միջամտությունը տարածաշրջանային գործերին, որը կարող է «հանգեցնել համաշխարհային պատերազմի»: Նա հերքել է այն հաղորդագրությունը, թե Իրանը սիրիացի զինվորականներին նախապատրաստում է գրոհայինների դեմ մարտերին: «Սիրիան կարիք չունի, որ նրա զորքերը ուսուցանեն Իրանում, քանի որ Սիրիան հզոր բանակ ունի»,-Վահիդիի խոսքն է մեջբերում newsru.co.il.-ը: