Միխայիլ Օշերով. Հայաստանը պատմական հնարավորություն ունի պահպանելու Ղարաբաղը

Միխայիլ Օշերով. Հայաստանը պատմական հնարավորություն ունի պահպանելու Ղարաբաղը

PanARMENIAN.Net - «Հայաստանը պատմանական հնարավորություն ունի պահպանելու Լեռնային Ղարաբաղի տարածքը: Ադրբեջանի հետ ավելի քան 20 տարի տևողությամբ հակամարտությունը կարող է բարեհաջող կերպով ավարտվել: Մինչև վերջերս ադրբեջանական իշխանությունները խոշոր աշխարհաքաղաքական սխալներ չէին գործում: Սակայն Հեյդար Ալիևի` իշխանությունից հեռանալուց հետո, նրա որդին` Իլհամ Ալիևը, սկսել է սխալ աշխարհաքաղաքական հաշվարկներ կատարել»,- «Հայաստանի պատմական հնարավորությունը» հոդվածում գրում է իսրայելցի քաղաքագետ և տնտեսագետ Միխայիլ Օշերովը: Նրա խոսքով, Հեյդար Ալիևը շատ լավ հասկանում էր, որ իր երկրի կայունության համար նա չի կարող ոչ «սևն» ասել, ոչ` «սպիտակը»: Այն պետք է լինի «և մերը, և ձերը»: Ադրբեջանը պետք է նավթ վաճառի բոլորին, պետք է հավասարակաշռություն պահպանի ԱՄՆ-ի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի միջև, բարեկամություն անի բոլորի հետ: Ադրբեջանը չպետք է կողմնորոշվի` այսպիսին էր Հեյդար Ալիևի քաղաքականությունը:

«Իլհամ Ալիևը, ով չունի այնպիսի քաղաքական փորձ, ինչպես իր հայրը, որոշել է Ադրբեջանի քաղաքականությունն ավելի որոշակի դարձնել: Նա երկրի համար ընտրել է հիմնական աշխարհաքաղաքական դաշնակից` ԱՄՆ-ին, սկսել է բարեկամություն անել նրա բարեկամների և դաշնակիցների` Թուրքիայի և Իսրայելի հետ: Թուրքիայի հետ Ադրբեջանը գրեթե միշտ բարեկամական հարաբերություններ է ունեցել: Իսրայելի հետ բարեկամությունը հիմնված է ադրբեջանական նավթը այդ երկրին վաճառելու, ինչպես նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի զինամթերքի վաճառքի վրա: Ադրբեջանում իսրայելցիները կառուցել են իսրայելական մշակման ԱԹՍ գործարան, որոնք այժմ վերահսկում են Իրանի հետ սահմանը և ամբողջ տեղեկատվությունն ուղարկում ինչպես Ադրբեջան, այնպես էլ Իսրայել: Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման նախապատրաստությունը կարող է իրականացվել միայն Ադրբեջանի անմիջական մասնակցությամբ: Իսրայելական օդուժին օդանավակայաններ են անհրաժեշտ Ադրբեջանի տարածքում: Դա, ընդհանուր առմամբ, փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը պետք է պատերազմ հայտարարի Իրանին»,-գրում է փորձագետը:

Նրա խոսքով, Իրանի վրա իսրայելական հարձակմանն Ադրբեջանի այս կամ այն կերպ մասնակցելը կարող է Հայաստանին պատմական հնարավորություն տալ` պահպանելու Լեռնային Ղարաբաղը և, հնարավոր է, վերադարձնելու պատմական հայկական Նախիջևանը, որտեղից 20-րդ դարում արտաքսվել էին այնտեղ բնակվող բոլոր հայերը: «Դրա համար, հնարավոր է, կպահանջվի Իրանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ որևէ համաձայնագիր: Նման պայմանագրի փաստի առկայությունը կարող է դադարեցնել Ադրբեջանի գործունեությունը` ուղղված Իսրայելին սատարելուն: Եթե Իսրայելն, այնուամենայնիվ, որոշի Ադրբեջանի մասնակցությամբ հարձակվել Իրանի վրա, ապա Ադրբեջանը կհայտնի երկու ռազմական դաշնակիցների` Հայաստանի և Իրանի, ճնշման գոտում և կարող է ռազմական և քաղաքական պարտություն կրել»,-իր հոդվածում գրում է Միխայիլ Օշերովը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---