ՌԴ ԱԳ նախարար. Սիրիան քիմիական զենքի պահուստները կենտրոնացրել է մեկ կամ երկու կենտրոններում

ՌԴ ԱԳ նախարար. Սիրիան քիմիական զենքի պահուստները կենտրոնացրել է մեկ կամ երկու կենտրոններում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական իշխանությունների տվյալներով, Սիրիան քիմիական զենքի պահուստները կենտրոնացած են մեկ կամ երկու կենտրոններում , մինչդեռ առաջ դրանք տարածված էին ամբողջ երկրում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Սիրիական կառավարությունը նման քայլերի է գնացել, որպեսզի թույլ չտա, որ զենքը հայտնվի ապստամբների ձեռքում, հայտնել է ԱԳ նախարարը: Բացի այդ Լավրովը կասկածամտություն է հայտնել, որ արևմտյան երկրները պատրաստ են Բաշար Ասադի ռեժիմի դեմ ռազմական ներխուժում իրականացնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---