Եգիպտոսի ընտրատեղամասերից մեկում ծագած վեճի արդյունքում զոհվել է մեկ մարդ

Եգիպտոսի ընտրատեղամասերից մեկում ծագած վեճի արդյունքում զոհվել է մեկ մարդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Եգիպտական Քենա նահանգի ընտրատեղամասում ծագած վեճի արդյունքում զոհվել է 1 մարդ:

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, հակամարտությունը, որն ավարտվել է մահվան ելքով ծեծկռտուքով, տեղի է ունեցել քվեարկության ամենաթեժ պահին` եգիպտական գյուղերից մեկում:

Սակայն ընդհանուր առմամբ 17 նահանգներում անցկացվող հանրաքվեի երկրորդ փուլը հանգիստ է ընթանում, թեև տարբեր շրջանների ընտրատեղամասերում տեղի են ունենում առանձին միջադեպեր: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---