23 հունիսի 2005 - 07:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԺԿՈՆ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ալեքսանդր Բոժկոյին նշանակել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան: 59-ամյա Ա.Բոժկոն երկրորդ անգամ է դարձել Հայաստանում Ուկրաինայի դեսպան. առաջին անգամ նա արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 1996-2001 թվականներին: Դրանից հետո Ալեքսանդր Բոժկոն աշխատել է Ուկրաինայի ԱԳՆ-ում, իսկ 2004 թվականի դեկտեմբերին նշանակվել էր Ուկրաինայի դեսպան Ղրղզստանում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: