23 դեկտեմբերի 2012 - 16:20 AMT
Մարիո Մոնտին հայտարարել է, որ մտադիր չէ աջակցել որևէ կուսակցության

Իտալիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Մարիո Մոնտին հայտարարել է, որ մտադիր չէ աջակցել որևէ կուսակցության: «Ես ոչ մեկի հետ չեմ միավորվի: Ես չեմ կարծում, որ պետք է դուրս գամ քաղաքական դաշտ»,- ասել է նա Հռոմում կայացած մամլո ասուլիսում:

Նա նաև նշել է, որ չի առաջադրվի փետրվարի 24-25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, քանի որ արդեն ցմահ սենատոր է, սակայն միևնույն ժամանակ չի բացառել վարչապետի թեկնածու դառնալու հնարավորությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: