23 դեկտեմբերի 2012 - 16:42 AMT
PFA. Հայաստանի իշխանությունները ընտրակեղծիքներին նոր տեսք են հաղորդել

Ընթացիկ տարվա սկզբին, միջազգայինհանրության և քաղաքացիական հասարակության աճող ճնշման ներքո, 2012 թվականի խորհդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկեց ընտրակեղծիքները և աղավաղումներընվազեցնելու նպատակով: Այս մասին նշվում է ԱՄՆ-ում գործող PolicyForum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպության հատուկզեկույցում: Ըստ զեկույցի՝ իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին, պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարության միջոցներ:

«Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» զեկույցըխորքային վերլուծություն է պարունակում ընտրություններին նախորդածքաղաքատնտեսական և օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև ամփոփում է առանցքային շահառուների՝ ընդդիմադիր կուսակցությունների,միջազգային դիտորդների, տեղական քաղաքացիական հասարակության խմբերիարձագանքները նշված ընտրությունների արդյունքների առընչությամբ:

Մեկնաբանելով զեկույցի արդյունքները՝ Լոնդոնում գործող Արտաքինքաղաքականության կենտրոնի (Foreign Policy Centre) քաղաքականության գծովտնօրեն Ադամ Հագը նշում է. «Այս կարևոր և մանրամասն զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի ընտրությունները ազատ ևարդար որակելու համար:

Մասնավորապես վիճակագրական վերլուծությանարդյունքները կարծես թե ցույց են տալիս, որ ընտրությունների կազմակերպիչներըհաջողությամբ կարողացել են հարմարվել օրենսդրական փոփոխություններին ևարտաքին ճնշմանը (արտագաղթած Հայաստանի քաղաքացիների տվյալներիապօրինի օգտագործման և ձայների հաշվարկի ընթացքում իրականացվածխախտումների միջոցով), ինչը խորապես մտահոգիչ է: Հայաստանը պետք էբարելավի ընտրական գործընթացները ապագա ընտրական արդյունքներինկատմամբ միջազգային հանրության և որ ամենակարևորն է` Հայաստանիհասարակության վստահությունը ձեռք բերելու համար»:

PFA-ի ավագ փորձագետ Արմինե Իշխանյանը՝ Լոնդոնի տնտեսագիտականդպրոցից (London School of Economics), շարունակում է, նշելով, որ «Հմտորենթաքցվող ընտրակեղծիքների միջոցների և մեխանիզմների շարունակական կատարելագործումը արտաքին դիտորդների համար դժվարացնում են կեղծիքներիկոնկրետ դրսևորման վերհանումն ու արձանագրումը: Սա ընտրակեղծիք 2.0 է (նորսերնդի ընտրակեղծիք): Զեկույցի հեղինակները կիրառել են հետազոտության և վերլուծության առկա բոլոր գործիքները այս ընտրակեղծիքների վրա լույս սփռելու ևհանրությանը Հայաստանում ընտրակեղծարարության կենդանի և բարվոք լինելումասին վիճակագրական հիմնավորումներ տրամադրելու համար:

Կարևոր հարցըհետևյալն է. ինչպիսի՞ն են գալիք նախագահական ընտրությունների հեռանկարները»:

PFA-ի խորհրդի անդամ, լոսանջելեսաբնակ փաստաբան Էդգար Մարտիրոսյանընշում է, որ ազատ և արդար ընտրությունները ինքնանպատակ չեն: «Ավելի լավընտրությունները հավանական է, որ կապահովեն ավելի լավ կառավարում և ավելիամուր հասարակական համախմբվածություն», - պնդում է նա: «Եվ միջազգայնորենընդունված եզրակացություն է, որ լավ կառավարումը տնտեսական զարգացման ևառաջընթացի հիմնական շարժիչ ուժն է զարգացող երկրներում, որոնց թվում է նաևՀայաստանը»: