VIVACELL-Ը ԿԴԱՌՆԱ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄՐՑԱԿԻՑԸ

PanARMENIAN.Net - 2005 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմ» ընկերությունը կսկսի կոմերցիոն գործունեություն իրականացնել հանրապետության տարածքում: Ինչպես հայատարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, «Ղ-Տելեկեմը» Հայաստանում հանդես կգա VivaCell ապրանքանիշով: Ըստ Երիկյանի, Հայաստանում բջջային կապի ծառայություններ տրամադրելու իրավունքի արտոնագիրը ընկերությանը տրվել է Հայաստանի կառավարության կողմից 2004 թ. նոյեմբերին, որի հիման վրա ընկերությունը մտադիր է գործարկել ողջ ցանցը առաջին հերթին Երեւանում, որից հետո կընդլայնի գործունեությունը մարզերում` Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք: Ինչպես նշել է Երիկյանը, երեք ամսվա ընթացքում «Ղ-Տելեկոմը» մտադիր է իր բաժանորդների թիվը հասցնել 300 հազարի: Ըստ նրա, տվյալ պահին ընկերությունը Հայաստանում ներդրել է շուրջ 75 մլն դոլար: Ինչպես նշել է Երիկյանը, VivaCell-ը տրմադրում է ծառայությունների երկու փաթեթ` «Alo», որը ենթադրում է նախնական վճար խոսկացությունների համար, եւ «Classic»` բաժանորդային վճարման համակարգ, նշելով, որ վերջինս ներառում է նաեւ ծառայությունների կորպորատիվ փաթեթ: Ըստ նրա, ծառայությունների բաժանորդային փաթեթները կիրացվեն 1000 մասնագիտացված վաճառքի կետերում: Առաջին օրերից VivaCell-ի բաժանորդները կարող են օգտվել SMS ծառայություններից, VMS ձայնային փոստից եւ հեռախոսային համակարգով ինտերնետ կապից օգտվելու (GPRS) ծառայությունից: «Ղ-Տելեկոմի» գլխավոր բաժնետերը լիբանանցի գործարար Պյեր Ֆաթուշն է, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամների կողմից հիմնած «FatushInvestiment Group» ներդրումային խումբը: Երիկյանը չկոնկրետացրեց սակագները, որով կտրամադրվեն ծառայությունները Հայաստանում: Նա միայն պարզաբանեց, որ «Ղ-Տելեկոմի» նոր ցանցի եւ արդեն գործող «ԱրմենՏելի» ցանցերի համատեղման արդյունքում, «Ղ-Տելեկոմի» բաժանորդները առաջին փուլում կարող են որոշ խնդիրներ ունենալ միջազգային զանգեր իրականացնելիս, քանի որ «ԱրմենՏելը» շարունակում է մենաշնորհատերը մնալ միջազգային կապի ասպարեզում: Ինչպես ասել է Երիկյանը, VivaCell-ի բաժանորդները չեն վճարի ստացվող զանգերի համար եւ հնարավորություն կստանան օգտվելու ծառայությունների տարբեր փաթեթներից` ելնելով սեփական պահանջներից եւ նյութական հնարավորություններից:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---