ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ԿԵՂԾ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության շենքում ռումբի տեղադրման մասին տեղեկատվությունը կեղծ է եղել: Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության բարձրաստիճան աշխատակից, քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Հակոբ Հարությունյանը: Նրա խոսքերով` տեղական ժամանակով ժամը 14:05-ին Հայաստանի վարչապետի ընդունարանում ստացվել է անանուն հեռախոսազանգ` կառավարության շենքում տեղադրված ռումբի մասին: Անմիջապես կառավարության շենք են ժամանել Արտակարգ իրավիճակների վարչության ջոկատները, որոնք համապատասխան որոնումներից հետո եկել են եզրակացության, որ ահազանգը կեղծ է եղել: Ներկայումս, Հարությունյանի խոսքերով, իրավիճակը հսկողության տակ է, աշխատում են գտնել հեռախոսային խուլիգանին, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---