24 դեկտեմբերի 2012 - 15:12 AMT
Մարտին Հայտե. Դել Պոտրոն չի ցանկանում հանդես գալ Արգենտինայի հավաքականի կազմում

Դևիսի գավաթում Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Հայտեն մեկնաբանել է Խուան Մարտին Դել Պոտրոյի հրաժարվելը Գերմանիայի հավաքականի հետ խաղից:

«Մենք հրավերներ ենք ուղարկել բոլոր խաղացողներին, նրանք պետք է պատասխանեին մինչև դեկտեմբերի 10-ը: Դել Պոտրոն ևս 10 օր է խնդրել մտածելու համար: Դեկտեմբերի 20-ին ես նրան հաղորդագրություն եմ ուղարկել, որ պետք է որոշել` նա մասնակցելու է, թե ոչ: Խուան Մարտինը մինչև հիմա չի պատասխանել ինձ, և ես հասկացա, որ նա չի ցանկանում հանդես գալ հավաքականի կազմում»,- ասել է Հայտեն:

Արգենտինայի և Գերմանիայի միջև Դևիսի գավաթի խաղը կկայանա փետրվարի 1-3-ը Բուենոս Այրեսում: