ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍԱՀԱՄԱՆԱՊԱՀ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է սահմանապահհսկողություն հաստատել Հայաստանի հետ, որի հետ գտնվում է պատերազմական վիճակում: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հրամանատարի տեղակալ Իլհամ Մեհթիեւը` հինգշաբթի օրը Բաքվում ՆԱՏՕ-ի աջակցությամբ մեկնարկած Հարավային Կովկասում սահմանապահ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ միջազգային սեմինարում: «Հայաստանի հետ ռազմական հակամարտության կապակցությամբ մեզ մինչեւ հիմա այդ ուղղությամբ չի հաջողվել ստեղծել համապատասխան սահմանապահ ենթակառուցվածք, իսկ դա պետական սահմանի ամենաերկար հատվածն է (1007 կմ)»,- ասել է Ի.Մեհթիուը: «Այսօր մենք արդեն սկսել ենք պետական սահմանի տվյալ հատվածը պահպանելու ուղղությամբ նյութական բազա ստեղծելու նախնական աշխատանքները: Պետք է նշեմ, որ դա մասշտաբներով հսկայական աշխատանք է, եւ իհարկե առանց միջազգային կառույցների աջակցության, միայն մեր ուժերով, մեզ համար շատ դժվար կլինի իրականացնել այն»,- ընդգծել է նա: Ի.Մեհթիեւը հայտարարել է, որ «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրավումը տարածաշրջանի զարգացման վրա բացասականորեն ազդող գործոն է»: Նա նաեւ կարեւորել է համագործակցությունը սահմանային անվտանգության ամրապնդման հարցում` ՎՈՒԱՄ կազմակերպության շրջանակներում, որի անդամներն են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան: «Փոխգործակցությունը սահմանի անվտանգության ապահովման ոլորտում մեր պետությունների միջեւ տարածաշրջանային համագործակցության հիմնական պահերից մեկն է եւ տարածաշրջանային հեռանկարներ ունի: Սա այն առանցքային խնդիրն է, որը մենք պետք է լուծենք մոտակա հինգ-վեց տարում»,- ասել է նա, տեղեկացնում է «Տրուդ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---