24 դեկտեմբերի 2012 - 15:26 AMT
Փիրուզ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի պաշտոնում

Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի պաշտոնում 4 տարի ժամկետով: Որոշումը միաձայն ընդունվել է Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը անկախ կառավարմամբ կառույց է, որի հիմնադիրը ՀՀ ԿԲ-ն է: Գրասենյակը ստեղծվել է ՀՀ «Ֆինանսական հաշտարարի» մասին օրենքի համաձայն, որն ընդունվել է 2008թ. հունիսի 17-ին: Իր պրոֆեսիոնալ գործունեությունը գրասենյակը սկսել է իրականացնել 2009թ. հունվարի 24-ից: Ֆիանսական հաշտարարի ծառայություններն անվճար են: