24 դեկտեմբերի 2012 - 15:33 AMT
Աֆղանստանում կին ոստիկանը սպանել է ամերիկացի ռազմական խորհրդականին

Դեկտեմբերի 24-ին Քաբուլում կին ոստիկանը սպանել է ամերիկացի ռազմական խորհրդականին, հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Սպանությունը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ գտնվում է Քաբուլի ոստիկանության գրասենյակը: Աֆղանստանի ոստիկանության քրեական հետախուզության դեպարտամենտի ղեկավար Մոհամմեդ Զահիրը հայտարարել է, որ դա կանխամտածված հանցագործություն էր:

Վերջին ամիսներին երկրում հաճախակի են դարձել հարձակումները Աֆղանստանում ծառայող միջազգային ուժերի ոստիկանների ու զինծառայողների վրա, ինչը պայմանավորված է «Թալիբանի« անդամների ներթափանցմամբ անվտանգության մարմինների շարքերը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: