ԵԽԽՎ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾԸ

PanARMENIAN.Net - Այսօր ԵԽԽՎ քննարկել եւ ընդունել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների մասին ԵԽԽՎ Դիտարկման հանձնաժողովի կողմից ընդունված բանաձեւի նախագիծը: Ներկայացված երեք առաջարկներից ԵԽԽՎ-ն մերժել է թուրքերի ներկայացրած առաջարկը` «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տապալման դեպքում, վերլուծելով տապալման հնարավոր պատճառները, ԵԽԽՎ-ն համապատասխան եզարկացություն կանի 2006թ.հունվարյան նստաշրջանում»: Եժի Յասկերնյան առաջարկել է մերժել այդ ուղղումը, պատճառաբանելով դա նրանով, որ չի կարելի նախապես ասել, թե ԵԽԽՎ-ն գտնում է, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կրկին կտապալվեն: Այսօր ԵԽԽՎ-ն հաստատել է մեկ ուղղում.«Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին եւ խորհրդարանական մեծամասնությանը անցկացնել հանրաքվեն 2005թ. նոյեմբերից ոչ ուշ եւ նախատեսել սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելը խելամիտ ժամկետներում եւ որքան հնարավոր է շուտ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---