Բակո Սահակյանը դրական է գնահատել վերահսկիչ պալատի գործունեությունը

Բակո Սահակյանը դրական է գնահատել վերահսկիչ պալատի գործունեությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատ և հանդիպում ունեցել գերատեսչության աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքներին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը դրական է գնահատել վերահսկիչ պալատի գործունեությունը՝ նշելով, որ ակնկալում է նման գործելաոճ նաև 2013 թվականին:

Նախագահը ներկաներին շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերահսկիչ պալատի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ և իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած մի խումբ աշխատողների հանձնել արժեքավոր նվերներ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---