24 հունիսի 2005 - 08:21 AMT
ՖՐԱՆԿՈ ՖՐԱՏԻՆԻ. ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՊԵՍ ԱՆԿԱՆՈՆ ԲՆՈՒՅԹ ԿԿՐԵՆ
Եվրամիության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանկո Ֆրատինին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության սկսվող բանակցությունները «խորապես անկանոն կլինեն»: Նրա խոսքերով, տարիներ շարունակ միությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ հանդիպումներ անցկացնելուց հետո նրան մերժելը կարող է ճանապարհ բացել` լուրջ վնասների համար: Նշելով, որ Թուրքիայի հետ ԵՄ բանակցություններն անվերապահորեն պետք է սկսել հոկտեմբերին, լրագորղի այն հարցին, թե հնարավոր է արդյոք մի նոր մասնատում` Եվրոպայում, Ֆրատինին ասել է. «Դա շատ զգայուն մի անցում կլինի եւ կասկած չկա, որ Թուրքիայի հետ բանակցությունները չափազանց խճճված կընթանան», հաղորդում է «Երկիր» թերթը: