24 դեկտեմբերի 2012 - 20:08 AMT
Եգիպտոսի` վերջնականապես ձևավորված Խորհրդակցային խորհրդի նիստը կկայանա չորեքշաբթի օրը

Եգիպտոսի` վերջնականապես ձևավորված Խորհրդակցային խորհրդի նիստը կկայանա չորեքշաբթի օրը: Համապատասխան հրամաան է տվել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին, հաղորդում է Ռոսբալթը:

Վերին պալատի նոր անդամների թվում 17 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ են, որոնցից 12-ը նախկինում խորհրդարանի կազմում չեն եղել, ինչպես նաև 12 մարդ` քրիստոնեական ղպտիական եկեղեցուց, 8 մարդ` կանանց կազմակերպություններից, 18 մարդ` իսլամիստական կրոնական ինստիտուտներից:

Եգիպտոսի նոր սահմանադրության համաձայն օրենսդիր իշխանության գործառույթների մեծ մասը պետք է նախագահից անցնի Խորհրդակցային խորհրդին: