24 դեկտեմբերի 2012 - 21:26 AMT
Իրանը ծրագրում է հումանիտար օգնություն ուղարկել Դամասկոսի պաղեստինցի փախստականներին

Իրանը ծրագրում է հումանիտար օգնություն ուղարկել պաղեստինցի փախստականներին, որոնք «Յարմուկ» ճամբարում տուժել են մարտական գործողություններից, շաբաթ օրը փոխանցում է Mehr գործակալությունը` հղելով Դամասկոսում ԻԻՀ դեսպան Մոհամմեդ Ռեզա Շեյբանիին:

Ինչպես ընդգծում է Ռոյթերս գործակալությունը, արևմտյան երկրները Թեհրանին մեղադրում են Սիրիայի իշխանություններին զենք տրամադրելու մեջ: Իրանն այդ մեղադրանքները հերքում է:

Փախստականների ճամբարում մարտերը շարունակվում էին մի քանի օր շարունակ: Հաղորդվում էր, որ բանկիչների մի մասը կառավարական զորքերի, մյուսն էլ` Սիրիայի ազատ բանակի կողմից է: Այս մասին հաղորդում է Iran.ru-ն: