Բրահիմին հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի հետ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայի ճնշման ներքո

Բրահիմին հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի հետ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայի ճնշման ներքո

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հերքել է տեղեկություններն այն մասին, որ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ իր հանդիպումը հնարավոր է դարձել միայն Ռուսաստանի կողմից Դամասկոսի վրա ճնշման շնորհիվ:

Դեկտեմբերի 24-ին կայացած բանակցությունները Սիրիայի նախագահի և Բրահիմիի առաջին բանակցություններն էին` բանագնացի կողմից օգոստոսից այս պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Նրա խոսքով, Ասադի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում տիրող ճգնաժամը և դրա հարթման ուղիները, որոնք պետք է ձեռնարկել ապագայում:

Բանագնացի` Դամասկոս այցից առաջ մի շարք արաբական և արևմտյան ԶԼՄ-ներ հաստատել են, որ նա փորձում է Մոսկվայի միջոցով ազդեցություն գործել Ասադի վրա, որպեսզի ոչ միայն համոզի նրան հանդիպել, այլև հրաժարվել իշխանությունից: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---