24 դեկտեմբերի 2012 - 20:49 AMT
Քաղաքապետը պարգևատրել է կամարանցումները նկարազարդողներին

Երևան քաղաքի 2012 թ. բարեկարգման ծրագրերով նկարազարդվել է ավելի քան 140 կամարանցում և 240 պատ: Նկարազարդման աշխատանքներին նկարիչների հետ մասնակցած 100-ից ավելի ուսանողներ ու աշակերտներ այցելել էին քաղաքապետարան:

Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար քաղաքապետն ընդգծել է քաղաքապետարանի ծրագրերին հատկապես երիտասարդության մասնակցության կարևորությունը: «Դուք իսկապես գնահատելի գործ կատարեցիք: Այս և նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու և ես ակնկալում ձեր էլ ավելի ակտիվ մասնակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը: Կատարված նկարազարդման աշխատանքներին մասնակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք նկարիչներ, այդ թվում ուսանողներ և աշակերտներ։

Կատարված աշխատանքները պատշաճ լուսաբանելու և լիարժեք տեղեկատվություն ապահովելու համար քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Երևանի 12 վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: