24 դեկտեմբերի 2012 - 21:58 AMT
Մոտ 90 երեխաներ փրկվել են Չինաստանում անչափահասների վաճառքով զբաղվողներից

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ փրկել են գրեթե 90 երեխաների, ովքեր դարձել են անչափահասների վաճառքով զբաղվող առևտրականների զոհ, փոխանցում է BBC-ն:

Վերջին մի քանի օրերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 350 մարդու, ովքեր կասկածվում են երեխաների վաճառքով զբաղվելու մեջ: Այժմ ոստիկանությունը փնտրում է ազատված երեխաների ծնողներին: