24 հունիսի 2005 - 11:34 AMT
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ԵՂԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Մենք ապշած ենք, որ Գերմանիայում այնպիսի թեման ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, ընդգրկվել է օրակարգում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, տեղեկացնում էRheinischer Merkur -ը: Նրա խոսքերով` գերմանացի քաղաքական գործիչները չպետք է դա անեին: «Դա մեծ անարդարացիություն է ոչ միայն Թուրքիայի, այլեւ Գերմանիայում բնակվող թուրքերի նկատմամբ: Թուրքիայի պատմության մեջ չի եղել ոչ մի Հայոց ցեղասպանություն, ավելին` հայերի նկատմամբ վերաբերմունքը եղել է լոյալ»,- հայտարարել է Գյուլը: Նախարարի խոսքերով` ռուսներն արեւելքում հրահրել են հայերին Կայսրության դեմ, որի արդյունքում հայ բնակչության տեղահանման անհրաժեշտություն է առաջացել: Սակայն, տեղահանումը չի իրականացվել բռնի կարգով` ամեն ինչ կատարվել է կամավոր հիմունքներով: Նրա խոսքերով` վճարվել են նույնիսկ տեղահանվածների գործուղման ծախսերը, իսկ բռնությունն անմիջապես պատժվել է: «Մենք ասել ենք բացահայտ եւ պարզ, որ պատմական հանձնաժողովը, որի կազմում պետք է լինեն թուրք, հայ եւ այլ երկրների գիտնականներ, պետք է զբաղվեն հետազոտությամբ մեր արխիվներում: Թուրքիան թաքցնելու ոչինչ չունի»,- հայտարարել է Ա.Գյուլը: